Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Արամ Անանյանը և հայտնել, որ երեկոյան Մոսկովյան փողոցում Գևորգ Մանուկյանն ու Խորեն Սահրադյանը մի քանի անձանց հետ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնի տարբեր մասերում ստացել է մարմնական վնասվածքներ։ Նշվում է նաև, որ ծեծի ենթարկվածը Երևանի քաղաքապետարանի աշխատակից է:
Մանրամասն` shamshyan.com