Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն այսօր կհայտարարի Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները դադարեցնելու մասին

analitik.am

Այսօր՝ հունիսի 14-ին, ԱՄՆ-ը պաշտոնապես կհայտարարի Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների դադարեցման մասին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան ադմինիստրացիայում իր աղբյուրներին:

Աղբյուրներից մեկը նշել է, որ Կորեական թերակղզում զորավարժությունները դադարեցնելու գաղափարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերցրել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինից:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում կայացած Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպման ժամանակ վերջինս պարտավորվել է իրականացնել Կորեական թերակղզու դենուկլեարիզացիան՝ դրա դիմաց ստանալով անվտանգության երաշխիքներ Վաշինգտոնից:

 

Նույն շարքից