Միջազգային Քաղաքականություն 

ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեյան դատապարտել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի կողմից ուժ կիրառելը

analitik.am

Հունիսի 13-ին ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեյան դատապարտել է Իսրայելի կողմից ոչ իրավաչափ ուժի կիրառումը Պաղեստինի ինքնավարության քաղաքացիների նկատմամբ:  Բացի դրանից, Գլխավոր ասսամբլեան դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ պահանջելով պաշտպանության միջազգային մեխանիզմներ ստեղծել պաղեստինյան  տարածքների համար: Բանաձևին կողմ է արտահայտվել 120 երկիր, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 45: Բանաձևի տեքստն առաջարկվել էր Ալժիրի, Թուրքիայի և Պաղեստինյան ինքնավարության կողմից:

Իսրայելի ներկայացուցիչ Դանի Դանոնը հայտարարել է, որ խոսքը վերաբերում է Իսրայելին ինքնապաշտպանվելու հիմնարար  իրավունքից զրկելուն: Նա բանաձևին կողմ արտահայտված երկրներին զգուշացրել է, որ կողմ քվեարկելով՝ նրանք ուժ են տալիս ՀԱՄԱՍ շարժմանը:

Հիշեցնենք, որ մարտից հետո Գազայի սահմանում իսրայելա-պաղեստինյան բախումների արդյունքում 129 պաղեստինցի է զոհվել: Իսրայելական կողմից զոհերի մասին տեղեկություններ չեն հայտնվում:

 

Նույն շարքից