Հայաստան Քաղաքականություն 

Ինչու Ծառուկյան խմբակցությունը դեմ քվեարկեց բյուջեի կատարման մասին հաշվետվությանը

analitik.am

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր՝ հունիսի 14-ին, խորհրդարանը հաստատեց ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Նախագծին դեմ քվեարկեց միայն Ծառուկյան դաշինքը:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, պարզաբանելով խմբակցության որոշումը, նշեց, որ բյուջեի միջոցով մարդկանց կյանքը պետք է բարելավվի, պետք է առաջընթաց լինի, սակայն դա չկա, ինչը նշանակում է, որ բյուջեում գրվածը եղել է բարի ցանկություն և իրականություն չի դարձել:

Պետրոսյանի խոսքերով, Հայաստանում իրավական, ինքնիշխան և ժողովրդավար պետության գաղափարի ստեղծման հարցում առաջընթաց չկա, դրա համար Ծառուկյան խմբակցությունը եզրահանգում է արել, որ բյուջեն չի կատարվել:

 

Նույն շարքից