Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Արցախի խորհրդարանում քննարկել են ներքաղաքական իրավիճակը /տեսանյութ/

analitik.am

Ազգային ժողովում  հունիսի 13-ին տեղի է ունեցել «Ներքաղաքական իրավիճակի մասին և խորհրդարանի անելիքները» օրակարգային հարցով ընդլայնված խորհրդակցություն՝  խորհրդարանի նախագահի, փոխնախագահի և խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Պատգամավորները կարևորել  են երկրի կայունության և անվտանգության պահպանումը և ընդգծել  հանրային հնչեղության հիմնահարցերի՝ օրինականության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում մատնանշվել են խորհրդարանական հարթակը նպատակային օգտագործելու առկա հնարավորությունները:  Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի դերակատարության բարձրացմանը վերաբերող՝ պատգամավորների կողմից մշտապես առաջադրվող հարցադրումներին:

Խմբակցությունների ձևաչափով քննարկումների մանրամասներին կարող եք ծանոթանալ կցվող տեսանյութում:

Նույն շարքից