Քաղաքականություն 

Հանդիպել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ու ԱԱԾ պետը

analitik.am

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Քննարկեցինք ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների և կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր։

Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև երկու կառույցների առավել արդյունավետ համագործակցության, փոխգործակցության ոլորտների ընդլայնման ու աշխատանքային հանդիպումների պարբերականության ապահովման անհրաժեշտությունը»:

Նույն շարքից