Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Անխուսափելիորեն գալիս է օգտագործվածին աղբամանը նետելու ժամանակը

Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

«Լավ լուր.
Իմ նկատմամբ սանձազերձված ապօրինի, կեղծ, շինծու քրեական գործն արդեն Եվրոպական դատարանում է։ Իմ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը Եվրոպական դատարան ուղարկված գործի մեջ ներառել է իմ դեմ սանձազերծված հետապնդումների, կեղծիքի ամբողջական փաթեթը։ Այդ փաթեթի մի մասին նախկինում հրապարակային անդրադարձել եմ, իսկ մնացածին կանդրադառնամ մոտ ապագայում։ ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից իմ նկատմամբ կեղծ ապացույցներ ստեղծելու, նախաքննական մարմնին մոնտաժված տեսանյութ ներկայացնելու և սուտ հաղորդում տալու մասով շուտով անպայման կունենանք նորություններ։ Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ հանրային թուքումուրի օբյեկտ կդառնա այն պատգամավորը, ով հաճույքով օգտագործվեց անմեղ կնոջ դեմ կեղծ քրեական գործ սարքելու մեջ։ Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ այդպիսի մարդկանց կյանքի իմաստն օգտագործվելն է, միևնույն ժամանակ, պարզ է, որ օգտագործվելուց հետո անխուսափելիորեն գալիս է օգտագործվածին աղբամանը նետելու ժամանակը»։

  • 2
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
    5
    Shares

Related Articles