Հասարակություն 

Անձրևները կշարունակվեն

analitik.am

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-19-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Հունիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-19-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`           36.00C (2006 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան`               9.60C (1984 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան`           22.30C

 

Նույն շարքից