Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, եւ շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

  • 98
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    99
    Shares

Related Articles