Բարի օր Հասարակություն 

Վերջին օրերին ադրբեջանական ստորաբաժանումների տեղաշարժն ակտիվացել է. Բաբայան

analitik.am

Ադրբեջանական կողմն ապրիլ ամսից կուտակումներ է իրականացրել սահմանի ողջ երկայնքով: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Բաբային խոսքերով, Բաքուն սահմանամերձ շրջաններում տեղակայել է ստորաբաժանումներ, որոնց մշտական տեղակայման վայրը գտնվում է երկրի խորքերում, իսկ  վերջին մի քանի օրվա ընթացքում ակտիվացել է այդ ստորաբաժանումների տեղաշարժը:

Բաբայանը հավելել է, որ արցախյան կողմը համապատասխան քայլեր է ձեռնարկում հավասարակշռվածությունը պահպանելու,  ռազմավարական նախաձեռնողականությունը հայկական կողմի ձեռքում պահելու ուղղությամբ:

 

Նույն շարքից