Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը՝ Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպման մասին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է հունիսի 12-ին Սինագուպուրում կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման շնորհիվ նախադրյալներ ստեղծվեցին Հյուսիային Կորեայի հետ կապված իրավիճակը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար: Այս հանդիպումը թուլացնում է Կորեական թերակղզու շուրջ լարվածությունը»,-հայտարարել է Պուտինը:

Հիշեցնենք, որ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը թվիթերյան գրառում էր արել՝ հայտնելով, որ Հյուսիսային Կորեայից այլևս միջուկային սպառնալիք չկա:

Նույն շարքից