Հասարակություն 

Բողոքի ցույց՝ կառավարության շենքի դիմաց

analitik.am

ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում գյուղացիները, ովքեր դժգոհում են կաթի մթերման գներից: Նրանց դժգոհությունների առիթ  է տվել այն հանգամանքը, որ կաթ մթերող ընկերությունները 60,70 դրամով իջեցրել են կաթի մթերման գները:

Ցուցարարները նշեցին, որ  եթե մինչև երկուշաբթի օրը չկարողանան այս հարցին լուծում տալ, կաթի մթերման գները չբարձրանան, երկուշաբթի օրը բոլոր ՀՀ-ի կաթարտադրողներով կաթերով հանդերձ գալու ենք կառավարության մոտ, քանի որ  ավելի լավ է ժողովրդին այդ կաթը ձրի տան, քան կաթ մթերող օլիգարխ ընկերություններին էժան գնով վաճառեն:

Լուսանկարը՝ Yerkir.am:

 

Նույն շարքից