Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը հերքում է տարածել՝ կապված որոշ ԶԼՄ-ների կողմից տարածված սխալ տեղեկության հետ

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Գերմանիայի դեսպանությունը մեծ զարմանքով և վրդովմունքով արձանագրում է, որ որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես Hraparak.am  և Lragir.am առցանց լրատվամիջոցները ս. թ. հունիսի 14-ին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած «Արևելյան գործընկերության ապագան փոթորկուն ժամանակներում» խորագրով սեմինարի ժամանակ դեսպան Մաթիաս Քիսլերի արտահայտած մտքերը ներկայացրել են լիովին սխալ և իմաստային առումով ճիշտ հակառակ կերպով:

Դեսպան Քիսլերը անգլերենով ասել է հետևյալը. «2017թ. կառավարության ծրագրում Եվրամիությունը թվարկվում էր որպես վերջիններից մեկը այն պետությունների և կազմակերպությունների շարքում, որոնց հետ կառավարությունը համագործակցում է: Նոր կառավարության ծրագրում արդեն Եվրամիությունը թվարկվում է առաջին շարքերում՝ անմիջապես Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո»: Այնուհետև դեսպան Քիսլերը շեշտված գնահատանքով խոսել է այն մասին, որ Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի նոր կառավարության համար առանձնակի կարևորություն ունի»:

 

  • 6
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    6
    Shares

Related Articles