Հասարակություն 

Բողոքի ակցիա՝ գեներալ Մանվելի որդու դեմ. Այստեղ է նաև Դոն Պիպոն

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր՝ հունիսի 14-ին, Էջմիածինում բողոքի ակցիաներ են սկսվել: Ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:
Նշենք, որ Կարեն Գրիգորյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է:

Ակցիայի մասնակցիների թվում է նաև Արթուր Ասատրյանը, ով հայտնի է Դոն Պիպո անունով:

Ասատրյանը, պատասխանելով հայտարարություններին, թե ինքն է ցույցերի կազմակերպիչը և ֆինանսավորողը, ասաց, որ շատերը շատ բան կարող են խոսել, սակայն պետք է խոսել փաստերով: Ասատրյանը նշեց, որ ինքը բոլորից մեկն է, այսօր ակցիաների միայն առաջին օրն է և հաջորդ օրերին, երբ մարդկանց մոտ վախի մթնոլորը կանցնի, ավելի շատ մարդիկ կհավաքվեն:

Արթուր Ասատրյանը նշեց, որ ցույցերին մասնակցում է որպես սովորական քաղաքացի:

Նույն շարքից