Հասարակություն 

Փլուզում` Արտավան գյուղում

analitik.am

Հունիսի 14-ին, ժամը 14:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում հունիսի 12-ին տեղացած անձրևից փլուզվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի արտաքին պատը, իսկ մյուս պատերին առաջացել են ճաքեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի հողաշեն տան հիմնական պատից (10 քմ) մոտ 2 քմ, ննջասենյակի առաստաղից (15քմ) մոտ 2 քմ և օժանդակ շինության պատից (12քմ) մոտ 10քմ հատված: Տան մյուս պատերին դրսի և ներսի հատվածերում առաջացել են 2-3սմ լայնության երկայնակի և լայնակի ճաքեր: Համայնքապետարանում գործող ԱԻ հանձնաժողովի կողմից կկատարվի ուսումնասիրություն, որի արդյունքները կներկայացվեն մարզպետարանի համապատասխան հանձնաժողովին:

Նույն շարքից