Հասարակություն 

Նորանշանակ պաշտոնյա Տիգրան Մուղնեցյանը կողմ է գնդակահարություններին և ռեպրեսիաներին

analitik.am

ՖԲ օգտատեր Աշոտ Խաչատրյանն իր ՖԲ էջում  գրառում է կատարել, որում ասվում է.

«Ես արդեն ներվայնանում եմ էս հեղափոխության խաղաղ ու համերաշխ բնույթից: Արա գիտության հերը անիծած մարդուն շատ կոպիտ ձևով հանում են, մարդիկ դրած աշխատանքային օրենսգիրք ու էթիկա են քննարկում: Գնդակահարությունների ու ռեպրեսիաների պակասը ի՜նչ կարգի ա զգացվում, արա»:

Առաջին հայացքից այս գրառման մեջ տարօրինակ որևէ բան չկա, քանի որ հասարակության մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր կունենան տարաբնույթ կարծիքներ, սակայն տարօրինակը և մտահոգիչն այն է , որ նման կարծիքը կիսում է բարձրաստիճան պաշտոնյան՝ այս դեպքում  ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնական Տիգրան Մուղնեցյանը՝ փաստացի արտահայտելով իր կողմ դիրքորոշումը գնդակահարություններին ու ռեպրեսիաներին:

Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը, ներկայացնելով Տիգրան Մուղնեցյանին, գրել էր, որ նա  11 տարեկանից մասնակցում է ինտելեկտուալ հեռուստածրագիր՝ «Что? Где? Когда?»-ին և աչքի է ընկել իր պայծառ մտքով:  18 տարեկանում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշուին հասել է 250 000 ՀՀԴ շեմին և, սթափ գնահատելով պահի լրջությունը՝ որոշել է կանգ առնել այդ կետի վրա:

 

 

Նույն շարքից