Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Սա 37 թիվը չէ. «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ի գործողությունները ՀՀԿ-ն դիտարկում է ոչ համաչափ

analitik.am

«Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ի գործողությունները, առնվազն ձևի առումով, ՀՀԿ-ն դիտարկում է ոչ համաչափ: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ և չենք բացառում դրանց հավանականությունը: Որպես քաղաքական ուժ՝ բացարձակապես օրինականության կողմնակից ենք և ուշի ուշով հետևում ենք գործընթացին: Սա 37 թիվը չէ. չեմ կարծում, որ եթե հրավիրեին պաշտոնյաներին կամ փաստաթղթեր խնդրեին՝ առանց դիմակներով ներխուժման, չկարողանային մեր հարգարժան գործընկներն այս ամենը ստանալ: Ամեն ինչ պետք է լինի իրավունքի սահմաններում, բայց ձևը համաչափ չէ»,- ասաց Շարմազանովը։ 

Նույն շարքից