Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Պուտինն ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ՌԴ նախագահի մոտ ընդունելության ժամանակ Վլադիմիր Պուտինն ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին ՖԲ  ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակիրճ ամփոփելով Մոսկվա կատարած այցի արդյունքները:

Վարչապետը նշեց, որ Մունդիալ-2018-ի մեկնարկային խաղից հետո ՌԴ նախագահը փոքրիկ ընդունելություն է կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների համար, որին ներկա են եղել նաև ինքը և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը:

«Մենք ուղղակի ծանոթացանք, որևէ շփում, խոսակցություն մեր միջև տեղի չունեցավ»,- ասաց  վարչապետը:

Նույն շարքից