Գլխավոր Տնտեսություն 

Քննարկումների արդյունքում մենք եզրահանգեցինք, որ դա Հայաստանի ներքին խնդիրն է. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Rt-ի հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում ռուսական գազի գնի թեմային, նշել է, որ քննարկումների արդյունքում այն եզրահանգմանն են եկել, որ դա Հայաստանի ներքին խնդիրն է, քանի որ սահմանին Հայաստանը ռուսական գազն էժան է ստանում. «Սակայն սահմանից մինչև սպառողի տուն գազի գինը կրկնապատկվում է: Դա Հայաստանի ներքին խնդիրն է, մենք պետք է հարցը քննարկենք Հայաստանի ներսում և հասկանանք խնդիրը: Դա չի վերաբերում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին:

Լրագրողի հարցին, թե կարելի է արդյո՞ք ասվածից հասկանալ, որ Հայաստանը չի պատրաստվում վերանայել գազի գինը, Փաշինյանը պատասխանել է, թե հույս ունի ավելի էժան գազ ստանալ. «Մենք հասկանում ենք, որ դա հատուկ գին է Հայաստանի համար, սակայն ավելի հատուկ գին կցանկանայինք: Այդ հարցը կքննարկենք, և հույս ունեմ արդյունք կունենանք»:

Նույն շարքից