Գլխավոր Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանի հետ հարևաններ ենք. Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում խոսել է նախկին նախագահի հետ հարաբերությունների մասին

analitik.am

«Պարոն Սարգսյանի հետ մենք հարևաններ ենք, սակայն փաստացի որևէ հարաբերություն չունենք»,-այս մասին RT-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հարաբերություններ ունի ինքը Հանրապետական կուսակցության և կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, Փաշինյանը նշել է, որ այն խորհրդարանում արդեն մեծամասնություն չէ և շատ նորմալ ընդդիմություն է:

Փաշինյանը նաև ոչ իրատեսական է համարել ՀՀԿ-ի վերադարձն իշխանություն՝ նշելով, որ նման բան երբեք չի լինի. «Կարող են լինել այլ կուսակցություններ, այլ ուժեր, որոնք հնարավոր է հաղթեն ընտրություններում, սակայն Հանրապետականը երբեք ետ չի վերադառնա»:

Նույն շարքից