Քաղաքական գլխավոր 

Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի. ՊԵԿ ղեկավարը մանրամասներ է հայտնում

Այսօր՝ հունիսի 15-ին, կառավարության նիստից առաջ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներգրավվի որպես մեղադրյալ, նշեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ քննություն է ընթանում և այդ մասով որևէ փաստ բացահայտելը հակասում է օրենսդրությանը:
Անանյանն ասաց, որ Սեյրան Օհանյանին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին, հունիսի 13-ին նա հայտարարել է, որ ծանուցում չի ստացել. «Երկու տեղեկատվությունն էլ կարող է իրականություն լինել: Այսինքն, ամսի 12-ին ուղարկված ծանուցումը հնարավոր է, որ ամսի 13-ին պարոն Օհանյանը դեռ ստացած չլինի: Պարոն Օհանյանը կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված օր և ժամ կա»:

ՊԵԿ ղեկավարը նշեց, որ կոնկրետ քրեական գործ  կա հարուցված կոնկրետ կազմակերպության նկատմամբ և այդ կազմակերպության հետ կապ ունեցած բարձրաստիճան պաշտոնատար անձիք կան, և քանի որ Օհանյանի պաշտոնավարման ժամանակ է եղել այն, ինչին վերաբերում է քրեական գործը, նա ևս հարցաքննության է կանչվել. «Դա  սովորական գործառույթ է և նա միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի: Նա վկայի  կարգավիճակ ունի»:

 

Նույն շարքից