Քաղաքական 

Քննարկվելու է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի անդամակցության հարցը. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն աջակցելու է Հայաստանի նոր կառավարությանը քաղաքական և տնտեսական բարեփոխումների հարցում: Այս մասին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ԱՄՆ-ը դեսպանը նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանում ներդրումային մթնոլորտի բարելավումը կօգնի ավելի մեծ թվով ամերիկյան ընկերությունների ներգրավել, որոնք արդեն մտածում են այդ մասին:

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին: Միլսը հայտնել է, որ մոտ ապագայում քննարկվելու է Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցը, որը վերաբերում է «Հազարամյակի մրտահրավներ» ծրագրին Հայաստանի մասնակցությանը:

 

Նույն շարքից