Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Արցախի՝ հրաժարական տված ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը նշանակվեց նոր պաշտոնում

analitik.am

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝  Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք, որ նա Արցախում վերջերս կայացած բողոքի ակցիաներից հետո հրաժարական էր ներկայացրել Արցախի անվտանգության ծառայության պետի պաշտոնից:

Արշավիր Ղարամյանը կենսագրությունը

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1965թ. 22 հուլիսի, ԼՂՀ Ասկերանի շրջան, գ. Ակնաղբյուր /Ղարաբուլաղ/

Կրթություն

1994 թ.- ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը
2004թ.- ավարտել է Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:

Աշխատանքային գործունեություն
1982-1983թթ.- Ակնաղբյուրի կոլտնտեսություն՝ շարքային կոլտնտեսական
1989-1991թթ.- Ակնաղբյուրի կոլտնտեսություն՝ գլխավոր տնտեսագետ
1991-1992թթ.-կամավորական ջոկատի հրամանատար
1992-1996թթ.-ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ ՄՀԳ-ի հրամանատար
1996-1997թթ.- ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար
1997-1999թթ.- ԼՂՀ ՊԲ Ասկերանի ՊՇ հրամանատար
1999-2000թթ. -ԼՂՀ ՆԳՆ փոխնախարար
2000-2004թթ. - ԼՂՀ ՆԳՆ նախարարի 1-ին տեղակալ
2004-2007թթ.-ԼՂՀ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ
2007թ. հոլտեմբերի 1-ին նշանակվել է ԼՂՀ Ոստիկանության պետ
2007թ. դեկտեմբերի 19-ին ԼՂՀ Ազգային Ժողովի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազ
2013թ. դեկտեմբերի 26-ին ԼՂՀ Ազգային Ժողովի որոշմամբ կրկին նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազ:
2014թ. հոկտեմբերի 29-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Այլ տվյալներ

1984-1987թթ. - ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ՝ ռազմածովային նավատորմ /Խաղաղ օվկիանոս/
Զինվորական կոչում՝ «գեներալ-լեյտենանտ»
Արժանացել է ԼՂՀ « Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը
Պարգևատրվել է «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններով, « Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», « Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», « Դրաստամատ Կանայան» և այլ մեդալներով:
Շնորհվել է «ՀՀ դատախազության պատվավոր աշխատող», « ՀՀ անվտանգության պատվավոր աշխատակից» պատվավոր կոչումներ, պարգևատրվել՝ «ՀՀ Դատախազության պատվավոր աշխատող», «Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կրծքանշաններով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Նույն շարքից