Կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց Գևորգ Կոստանյանին ազատել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ առաջարկելով Կոստանյանի փոխարեն ժամանակավոր նշանակել ԱՆ տեղակալ Արտակ Ասատրյանին, ով ՄԻԵԴ-ում կկատարի կառավարության ներկայացուցչի պարտականությունները: Դա կարգավորված է օրենքով:
Որոշումն ընդունվեց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գևորգ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել: