Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 21 և 22 տարեկան երկտասարդների, ովքեր պլանավորում էին ահաբեկչություն իրականացնել Ֆրանսիայի կենտրոնական հատվածում:
RT-ի փոխանցմամբ, ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են դանակներ և պայթուցիկ նյութեր, նշվում է նաև, որ նրանք Իսլամական պետության համակիրներ են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը բերման էր ենթարկել 2015-ի նոյեմբերի 14-ին Փարիզում իրականացված ահաբեկչության մեջ կասկածվող Ուսամա Կրայեմին: Ստուգումների արդյունքում պարզվել էր, որ վերջինս Շվեդիայի քաղաքացի է: