Միջազգային Քաղաքականություն 

Որոշումը, թե ով պետք է գա Եվրոպա, պետք է ընդունեն եվրոպացիները, այլ ոչ թե միգրանտները.Ավստրիայի կանցլեր

analitik.am

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ է արել ստեղծել Վիեննա-Բեռլին-Հռոմ հակամիգրացիոն  ուղի, որպեսզի ԵՄ սահմաններում  ավելի կոշտ քաղաքականություն վարվի: Այս մասին հայտնում է   The Independent-ը:

Կուրցի խոսքերով, դա անհրաժեշտ է ԵՄ-ում անօրինական ներգաղթյալների թիվը կրճատելու համար: Կառավարության ղեկավարն ասել է, որ տարածաշրջանային համագործակցությունը հիմնավորված է, քանի որ մարդիկ, ովքեր մի կերպ հասնում են Իտալիա, որպես կանոն, տեղափոխվում են Ավստրիա, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում Ավստրիայում փախստականի կարգավիճակ ստանալ, գնում են Գերմանիա:

Կուրցը նաև նշել է, որ խիստ անհրաժեշտ է վերանայել ԵՄ միգրացիոն համակարգը՝ ընդգծելով, որ ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը կիսում է Վիեննայի դիրքորոշումը. «Որոշումը, թե ով պետք է գա Եվրոպա, պետք է ընդունեն եվրոպացիները, այլ ոչ թե միգրանտները », - ասել է կուրցը:

Նշենք, որ Եվրոպայում շատերին դուր չի եկել Կուրցի առաջարկը, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գոյություն ուներ նման ուղի՝ Բեռլին-Հռոմ-Տոկիո՝ Գերմանիա-Իտալիա-Ճապոնիա և նրանց դաշնակիցների  ռազմական միության շրջանակներում:

Նշենք նաև, որ հուլիսի 1-ից Ավստրիան կես տարով կստանձնի ԵՄ նախագահությունը:

 

Նույն շարքից