«Հայաստանոմ ցավոք ընդունված է, որ մեր լայն ժպիտները և սիրո ու համերաշխության մասին մեր շեշտադրումները ոմանք ընդունում են որպես թուլություն, և կառավարությունը ստիպված է լինում ցույց տալ, որ չի կարելի այդպես վարվել»,-այսօր՝ հունիսիի 15-ին, կառավարության նիստում Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել առիթից, ոստիկանությունը և ՃՈ-ն ունեն բոլոր լծակներն այդ մարդկանց նկատմամբ ամենախիստ միջոցները ձեռնարկելու համար: Վարչապետը նշեց, որ դա պետք է լինի հասցեական, ոչ թե պետք է տեսախցիկը դնել ու բոլորին նույն հարթության վրա տեսնել. «Պարոն Օսիպյան, հոգ տարեք, որ անպատժելիության մթնոլորտ չլինի: Ի վերջո ՀՀ-ն նաև միջազգային չափանիշներով ահռելի մեծ թվով ոստիկաններ ունի: Ամենախիստ միջոցները ձեռնարկեք»:
Վարչապետը հայտարարեց, որ «գոլդ» համարների ժամանակներն ավարտված են՝ նշելով, որ որքան «գոլդ» է մեքենայի համարը, այնքան ավելի զգույշ պետք է վարորդը երթևեկության մեջ լինի, որովհետև նա պետք է իմանա, որ ՃՈ-ն հասցեական հենց իրենով է զբաղվելու. «Եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաները մեքենաները վարում են օրենքով, մյուսներն էլ պետք է այդպես անեն»: