ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 14-ին, Ռուսաստանում Պուտինը Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիևի հետ, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր հենց ՀՀ վարչապետը:
«Դեռ այդ մասին խոսելու ժամանակը չէ»,-հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ծանոթության մասին՝ Պեսկովը նշել է, որ դա վերջիններիս առաջին շփումն է եղել միմյանց հետ: