Հասարակություն 

100 տարեկանում մահացել է Հայաստանում 1,8 միլիոն տարեկան հուշարձաններ հայտնաբերած հնագետը

Սանկտ Պետերբուրգում մահացել է հունվարի 13-ին 100 ամյակը տոնած հնագետ Վասիլի Լյուբինը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Լյուբինը միայն վերջին երկու տարիներին էր դադարել գործունեություն ծավալելը՝ այսպիսով դառնալով տարիքով աշխարհի ամենամեծ հնագետը:

Հավելենք, որ Լյուբինն ուսումնասիրություններ է կատարել նաև Հայաստանում: Նա Հայաստանում մասնակցել է վաղ պալեոլիթական դարաշրջանի հուշարձաններ հայտնաբերելու պեղումներին, որոնց տարիքը հասնում է 1,8 միլիոն տարեկանի: Նա այդ ձեռքբերումը համարում էր հնագիտոևթյան վերջին մեծագույն ձեռքբերումներից մեկը:

 

Նույն շարքից