Հունիսի 8-ից որոնվող ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004 թ. ծնված աուտիզմով հիվանդ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Նշենք, որ նա դուրս էր եկել տանից և չէր վերադարձել: Արդեն 7-րդ օրն է Հայկ Հարությունյանին չի հաջողվում հայտնաբերել:
Analitik.am-ին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին, որ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, նորության դեպքում անպայման կտեղեկացնեն հասարակությանը: Մենք կապ հաստատեցինք նաև ԱԻՆ-ի հետ՝ պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են տարվում կորած երեխային հայտնաբերելու ուղղությամբ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ որոնողական աշխատանքներում առաջնային դեր տանում է ՀՀ ոստիկանությունը, ուստի չեն կարող տեղեկատվություն տրամադրել, բացի այն, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ կամավորները կարող են օգնել՝ միանալով տարածաշրջաններից որևէ մեկում ընթացող աշխատանքներին, մասնավորապես.
Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի շրջաններում կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 00446633 (Անի):
Արարատի, Արտաշատի կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 094551854 (Հովնան):
Աշտարակի, Եղվարդի կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 099070277 (Սուրեն):