Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Մարիա Զախարովան խորհուրդ է տվել շփոթմունքներ չունենալ Փաշինյան-Ալիև շփումների մասով

analitik.am

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումը չշփոթել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակությունների վերսկսման հետ: Այս մասին Զախարովան խոսել է այսօր՝ հունիսի 15-ին:

«Պետք չէ շփոթել ձևաչափերը»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը ազդի բանակցային գործընթացի վերսկսման վրա:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ կան շփումներ, որոնք կարող են լինել և երկկողմ և բազմակողմ, և կա խնդիր, որի կարգավորման համար կա հատուկ ձևաչափ:

«Իհարկե ստեղծված լավ մթնոլորտը  ոչ միայն նպաստում է բանակցային գործընթացի առաջ գնալուն, այլ նաև կարևորագույն պայման է այն խնդրի կարգավորման համար, որին մասին խոսում ենք: Սակայն դրանք տարբեր ձևաչափեր են»,-ասել է Զախարովան:

 

 

 

Նույն շարքից