Քաղաքականություն 

Պատվերը տվել է այդ կենդանին. Դուք մեծարում եք մի մարդու, ով դրան արժանի չէ. Սամվել Բաբայան

analitik.am

«Իմ ձերբակալումը եղել է պատվեր, Հայաստանում մի մարդ է պատվեր տալիս, այդ կենդանին էլ գիտի, թե ինչ պատվեր է և ինչ է արել, մնացածը՝ դատարանում»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ազատության մեջ հայտնված Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ անուններ չի տալիս, ուղղակի ասում է՝ կենդանի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է նման պատվեր եղել, Բաբայանն ասաց. «Դուք մեծարում եք մի մարդու , ով դրան արժանի չէ»:

Հարցին, թե ում մասին է խոսքը, Բաբայանը կրկին հայտարարեց, որ Հայաստանում պատվեր տվողը մի մարդ է ու բոլորը գիտեն:

Հարցին, թե ինչու է իր դեմ քրեական գործ հարուցվել, Բաբայանը նշեց, որ դրդապատճառը քաղաքական է եղել. «Այն, ինչ ինձ հետ խոսել են ձերբակալումից հետո, խոսել են, որ մենք արդեն 5 տոկոսի շեմն անցել ենք և պատրաստվում ենք մեծ միտինգի, այսինքն՝ անցնելու ենք բոլոր շեմերը: Արդեն պառլամենտում չէին ունենալու մեծամասնությունը, որն ունեին, ինչը մեծ պրոբլեմ էր, դրա համար պետք է ինձ ձերբակալեին: Իմ այն հարցին, թե ինչու պետք է ինձ ձերբակալեն, քանի որ ես ցուցակում չկամ, պարզ բացատրել են, որ ես եմ ղեկավարում, ես եմ խանգարողը, ես եմ իրենց պետք: Եթե դուք դա չգիտեք, կամ տեղյակ չեք, ես ձեզ ասում եմ, անվտանգության պետի առաջին տեղակալը, ով զբաղվել է օպերացիայով: Այսինքն, ես ոչ մի բան չեմ թաքցնում: Ինձ ասում են, թե ես ասել եմ, որ քաղաքական բանտարկյալ չեմ: Ես նման բան չեմ ասել, ասել եմ՝ ամեն ինչ դատարանում: Բացի դրանից, դեռ 2000 թվականին, երբ ինձ քաղբանտարկյալ բառը կպցրել են, որոշ քաղաքական գործիչներ դա շահարկել են, դրա համար ես այդ բառը չեմ օգտագործել: Այն, ինչ ես դատարանում ապացուցել եմ և պետք է դեռ ապացուցեմ, կհամոզի ձեզ, որ խոսքը քաղբանտարկյալի մասին է: Ինձ ուղղակի առևանգել են»:

Նույն շարքից