Հասարակություն 

Թողեք թող Արցախը մինչև 2020 թվականը խաղաղ ապրի, եթե կապրի. Շատ վտանգավոր է. Սամվել Բաբայան

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, քիչ առաջ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից:

Լրագրողների հետ զրույցում Բաբայանը, պատասխանելով հարցին, թե Արցախ չի մեկնելու արդյո՞ք, ասաց, որ ներկա պահին այդ մասին չի մտածում. «Իմ Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանություններից: Եթե Հայաստանի իշխանությունը, հասարակությունը որոշեն, որ ես պետք է այնտեղ լինեմ, ուրեմ այդպես կլինի: Բայց այս պահին մտադիր չեմ որևէ տեղ գնալ, խնդիր դնել: Դա պետական, լուրջ խնդիր է: Չի կարելի, Ղարաբաղն այսօր շատ վտանգավոր գոտի է, չի կարելի այնտեղ խաղալ»:

Դիտարկմանը, որ Բակո Սահակյանը որոշել է չմասնակցել 2020 թվականի նախագահական ընտրություններին, Բաբայանն ասաց՝ թողեք մինչև 2020 թիվը խաղաղ ապրի Ղարաբաղը, եթե կապրի. «Շատ վատ վիճակում ենք: 2020 թվին, թե ինչ կլինի, ժամանակը ցույց կտա»:

Բաբայանը նաև հաստատեց, որ իրեն ապրիլյան օրերին դիմել են, որ հայտարարություն անի մարդիկ չմասնակցեն ցույցերին, սակայն ինքը մերժել է: Նա անուններ չտվեց:

 

Նույն շարքից