Այսօր՝ հունիսի 15-ին, Ազատության եթերում, ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով քաղաքացիների այն դիտարմանը, որ որոշ տուգանքներ չեղյալ համարելու արդյունքում երեկոյան ժամերին քաղաքում երթևեկելը դառնում է վտանգավոր, քանի որ որոշ վարորդներ օգտվում են առիթից, ասաց, որ դրա հետ մասամբ է համաձայն:
Օսիպյանի խոսքերով, իրականում կան լկտի վարորդներ, որոնք օգտվում եմ ոստիկանության այն մոտեցումից, երբ որոշ խախտումների դեպքում արձանագրություններ չեն կազմվում. «Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ այդ խախտումների համար ՃՈ-ի կողմից տրվելու է նախազգուշացում, և չի բացառվում, որ մի քանի անգամ խախտումը կրկնվելուց հետո քաղաքացին կտուգանվի: Իսկ այդ վարորդները, ովքեր կփորձեն այսուհետ շարունակել դրսևորումները, որոնք անհանգստացնում են մեր քաղաքացիներին, հարց կունենան օրենքի հետ»: