Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի պատրաստվում հրաժարվել Սերժ Սրագսյանի հանձնած մեդալից: Այս մասին նա խոսեց այսօր՝ հունիսի 15-ին, Ազատության եթերում:
Օսիպյանը նշեց, որ ինքը զինվորական է, 90 թվականից ուսադիրներ է կրում և ծառայել է բոլոր 4 նախագահների իշխանության օրոք: Ոստիկանապետի խոսքերով, ինքը միշտ փորձել է առաջնորդվել Սահմանադրությունով, օրենքներով, ինչն իր մոտ ստացվել է. «Ես չեմ ծառայել անձի, ես ծառայել եմ իմ ժողովրդին, իմ պատվին: Իմ կարծիքով, այդպես կմտածի յուրաքանչյուր ուսադիր կրող»:
Օսիպյանն անդրադարձավ նաև ՊՊԾ գնդի թեմային՝ մասնավորապես պատասխանելով հարցին՝ իրեն պարտադրել են արդյո՞ք պատանդ լինելու համար ցուցմունք գրել: Ոստիկանապետը նշեց, որ որևէ մեկը չի կարող իր վրա ճնշում գործադրել և որևէ բան պարտադրել: