Քաղաքական Միջազգային 

Թրամփը նշել է, որ իր և Կիմ Չեն Ընի միջև «լավ քիմիա» է առաջացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև «լավ քիմիա» է առաջացել: Այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է Fox News-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Վաշինգտոնի և Փհենյանի միջև հարաբերություններն ուղղակի ֆանտաստիկ են:

Թրամփը նաև նշել է, որ շուտով սկսվելու է Կորեական թերակղզու դենուկլեարիզացիան:

Հիշեցնենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 12-ին Սինգապուրում:

 

Նույն շարքից