Գլխավոր Տնտեսություն 

«Ռոսսելխոզնադզորը» խմբագրել է այսօր տարածած հայտարարությունը. Արգելված է միայն պրիմատների ներկրումը

analitik.am

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ անճշտություն է թույլ տվել Հայաստանից Ռուսաստան կենդանիների ներկրման արգելքի մասին նախորդ հայտարարությունում, որում նշված արգելքը վերաբերում էր բոլոր տեսակի ողջ կենդանիներին:

Ճշտված հայտարարության մեջ ասվում է, որ արգելվում է  միայն պրիմատների դասին պատկանող կենդանիների ներկրումը: Նշված է նաև, որ նախորդ հայտարարությունը պետք է համարել անվավեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր Հայաստանից կենդանիների ներկրման ժամանակավոր սահմանափակումների մասին՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով: Ռուսաստանի գերատեսչությունը հայտնում էր, որ մասնավորապես, արգելքը վերաբերում Է ողջ կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների եւ հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակներին:

Նույն շարքից