Հասարակություն Ֆեյսբուք 

ԲՈՀ նոր ղեկավարը՝ իր լուսանկարների մասին

analitik.am

ԲՈՀ նոր ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լրիվ նորմալ համարելով որոշակի աշխարհայացք ունեցող մարդկանց կողմից հումորիս արտահայտման ձևաչափի ոչ ընդունելի լինելը այնուամենայնիվ ցանկանում եմ անդրադառնալ նացիստական ֆոտոշոփած նկարին, քանի որ այդ նկարի մեջ հումոր չկար:
Այդ նկարը ֆոտոշոփով պատրաստված է մեկ այլ նկարի հետ համատեղ, որոնցից մեկում ինձ պատկերել են որպես հրեա, իսկ մյուսում նացիստ: Նկարները 2007թվականի են՝ սարքած ընկերներիս կողմից: Կյանքիս այդ ժամանակաշրջանում աշխատելով Լեհաստանի գիտությունների ակադեմիայում և բնակվելով Վարշավայում գնացել էի Օսվենցումի համակենտրոնացման ճամբար և ահավոր տպավորվել էի տեսածիցս:
Այդ երկու նկարները պետք է դիտարկել համատեղ: Նկարների իմաստն այն է, որ այդ երկու տեսակն էլ իրականում նույնն են (կոնկրետ նկարներում ես եմ) և միայն հանգամանքներն են նրանց տարանջատում:

Այս հղումով կարող եք գտնել այդ նկարներն առանձին»
https://www.facebook.com/gogyan/media_set…

Նույն շարքից