Հասարակություն Ռազմական 

Արցախի ՊԲ հրամանատարը սպայակազմին տվել է հետագա անելիքներին վերաբերող հանձնարարականներ

analitik.am

Հունիսի 15-ին հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի հրամկազմի ներկայացուցիչները տեղանքում իրականացրել են որոշակի խնդիրներ, կատարել մարտավարական առաջադրանքներ, ճշգրտել այն գործողությունները, որոնք նախատեսվում են իրականացնել մարտական տարբեր իրավիճակներում: Տեղանքում կատարված աշխատանքներին հետևել ու մասնակիցներին անհրաժեշտ ցուցումներով ուղղորդել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Բանակի հրամանատարը կարևորել է նման միջոցառումները օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ և հավանական զարգացումների համատեքստում՝ նշելով, որ մարտավարական օղակի հրամկազմի բոլոր ներկայացուցիչները պետք է ունակ լինեն իրենց գործառույթային պարտականությունները կատարեն մարտի բոլոր տեսակներում: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ԱՀ ՊԲ-ից:

Պլանային հերթական միջոցառման ժամանակ նաև կազմակերպվել է փոխգործակցություն, տարբեր զորատեսակների և ծառայությունների պատասխանատուները, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները հանդես են եկել իրենց մարտական խնդիրների էությունից և հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող զեկույցներով:

Ամփոփելով տեղանքում իրականացված աշխատանքները, Լևոն Մնացականյանը սպայակազմին տվել է հետագա անելիքներին վերաբերող հանձնարարականներ:

Նույն շարքից