Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը մեկնաբանել է Մերկելի հետ «վատ լուսանկարը»

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Կանադայում G7-ի գագաթաժողովի ժամանակ արված լուսանկարը, որը որոշակի աղմուկ է բարձրացրել: Թրամփն այդ մասին գրառումն արել է թվիթերյան իր էջում:

«Ես լավ հարաբերություններ ունեմ Մերկելի հետ, սակայն կեղծ լրատվամիջոցները հրապարակում են միայն անհաջող լուսանկարները բանակցություններից, որոնց ընթացքում ես ուզում եմ այն, ինչ չեն պահանջել ԱՄՆ նախագահները: Կեղծ լրատվամիջոցները պնդում են, որ ես լավ հարաբերություններ չունեմ G7-ի լիդերների հետ, սակայն դա այդպես չէ»,-գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև մի քանի այլ լուսանկար է հրապարակել բանակցություններից, որտեղ մասնակիցների դեմքերն այլ արտահայտություն ունեն:

 

 

Նույն շարքից