Միջազգային Քաղաքականություն 

Թրամփի աշխատակազմը դեմ է արտայատվել ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպմանը

analitik.am

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել արդեն այս հուլիսին Եգիպտոսում, որտեղ ԱՄՆ նախագահը լինելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականը նաև հիշեցնում է Թրամփի խոսքերն այն մասին, որ Պուտինի հետ հանդիպումը կարող է լինել այս ամառ:

Թերթի աղբյուրներից մեկը հայտնել է, որ ավելի վաղ Թրամփն արդեն ցանկություն հայտնել է Պուտինին հրավիրել Սպիտակ տուն, սակայն նրա աշխատակազմը դեմ է եղել դրան, ինչի արդյունքում էլ հանդիպումը չի կայացել:

Այս անգամ ևս Թրամփի օգնականները կասկածներ ունեն հնարավոր հանդիպման արդյունավետության մասով և կարծում են, որ այն կարող է ստվեր նետել հուլիսի 11-12-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի վրա:

 

Նույն շարքից