Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ես կարող եմ 25 միլիոն մեքսիկացի ուղարկել Ճապոնիա, և վարչապետը կզրկվի պաշտոնից. Թրամփ

analitik.am

Կանադայում կայացած G7-ի գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին անվանել է  «Դաժան մարդասպան», իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ  «բոլոր ահաբեկիչները գտնվում են Փարիզում»: Այս մասին հայտնում է  The Wall Street Journal-ը՝ հղում անելով Հին Աշխարհամասում իր աղբյուրներին:

ԱՄՆ նախագահը Յունկերին բոլորի ներկայությամբ մեղադրել է այն տուգանքների համար «սպանության» մեջ, որոնք ԵՄ-ն հաստատել է ամերիկյան արտադրողների մասով, իսկ Մակրոնի հասցեին մեղադրանքները հնչել են ահաբեկչության դեմ պայքարի հարցի քննարկման ժամանակ:

Թրամփի հարվածի տակ հայտնվել է նաև Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեն: Միգրացիոն խնդրի քննարկման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ այդ հարցն ակտուալ չէ Տոկիայի համար, սակայն ինքը կարող է 25 միլիոն մեքսիկացի ուղարկել Ճապոնիա, ինչի արդյունքում վարչապետն ակնթարթորեն կզրկվի իր պաշտոնից:
Գագաթաժողովից անմիջապես հետո Թրամփը հայտարարել է, որ Կանադայի վարչապետի սուտ հայտարարությունների պատճառով հրամայել է ԱՄՆ-ի կողմից չստորագրել գագաթաժողովի ամփոփիչ կամյունիկեն:

 

Նույն շարքից