Միջազգային Քաղաքականություն 

Պետդեպն ամերիկացիներին խորհուրդ է տվել մտածել Ռուսաստան մեկնելուց առաջ

analitik.am

ԱՄՆ պետդեպն ամերիկացիներին խորհուրդ է տվել մտածել Ռուսաստան մեկնելուց առաջ և չմեկնել Հյուսիսային Կովկաս ու Ղրիմ: Ամերիկյան իշխանությունների կարծիքով, դա կարող է վտանգավոր լինել ամերիկացիների համար:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հյուսիսային Կովկասում քաղաքացիական անկարգություններ և ահաբեկչություն կա, իսկ Ղրիմ չի կարելի մեկնել, քանի որ այն գտնվում է այլ երկրի օկուպացիայի ներքո:

Նմանատիպ հայտարարությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես էր եկել նաև մարտին:

 

Նույն շարքից