Հասարակություն 

ԱԱԾ-ն Էջմիածինում ոչ միայն Մանվել Գրիգորյանի առանձատանն է գործողություններ իրականացնում

Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածին քաղաքում:  «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: «Ես հիմա կարող եմ հաստատել, որ Էջմիածնում գործողություններ են իրականացվում: Դրանք ոչ միայն Մանվել Գրիգորյանի առանձատանն են: Լրացուցիչ տեղեկություններ կտրվեն ավելի ուշ»,-ասաց ԱԱԾ մամուլի խոսնակը:

«Արմենպրես»-ի թղթակիցն Էջմիածնում առավոտյան տեսել է իրավապահ մարմինների աշխատակիցների Արթուր Ասատրյանի առանձնատան դիմաց:

Նույն շարքից