Քաղաքականություն 

Գնացի ընդառաջ, սպանեցին օգնականիս. Մանվել Գրիգորյանի որդին հաշտության ձեռք է մեկնում

analitik.am

Այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էջմիածինի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու չի հանդիպում ցուցարարների հետ, բայց հանդիպել է լրատվամիջոցների հետ, հայտարարեց, որ ինքը որևէ մեկից չի վախենում:

Ապա Մանվել Գրիգորյանի որդին հայտարարեց, որ ընդառաջ գնացել է և օգնականին 10 րոպե հետո սպանել են. «Ապրիլի 23-ին, գործող վարչապետի հրաժարականից մի քանի ժամ հետո, գնացի ընդառաջ, սպանեցին օգնականիս: Ես չեմ վախենում: Բայց սպանողը նստե՞ց, հրահրողը ձերբակալվե՞ց, ոչ: Ես Խնդրում եմ չսրել իրավիճակը: Տալիս եք հարցեր, որոնց ես չեմ կարող ճիշտ պատասխան չտալ: Հիմա սա ասելուց հետո Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կգա՞ իմ ձեռքը սեղմի»:

Գրիգորյանը նշեց, որ չի ուզում անել հայտարարություններ, որոնցից հետո բոլոր կամուրջները կայրվեն՝ նշելով, որ այսօր իր հաշտության ձեռքն է մեկնում հակառակ կողմին:

Նշենք, որ Էջմիածինում բողոքի ակցիաներ են: Ցուցարարները պահանջում են Գրիգորյանի հրաժարականը, ով այս ամենի ետևում տեսնում է Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին:

 

Նույն շարքից