Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում, կան վիրավորներ. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Բաբկեն Ե.-ն Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 35 PA 357 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Բաբկեն Ե.-ն, ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 22-ամյա Կ. Մ.-ն, 24-ամյա Մ. Ե.-ն, 26-ամյա Ռ. Հ.-ն, և 24-ամյա Ռ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ shamshyan.com

 

Նույն շարքից