Հայաստան Պատահարներ 

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին

analitik.am

Հունիսի 17-ին, ժամը 01:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարեթ Սուրենյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ պաշտոնական էջից։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Լ. Ն.-ի (ծնված 1948 թ.) դին:

Նույն շարքից