Քաղաքականություն 

Խնդրում եմ ոչ մի պարագայում՝ չկասկածեք․ Արմեն Դանիելյան

analitik.am

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատերն ինձ հարցում են՝ ինչու՞ ավելի շուտ չեք բարձրաձայնել գևորգ կոստանյանի ապօրինությունները...և եթե վերականգնվեք՝ աշխատելու ե՞ք:

Պատասխանում եմ մեկ անգամ և երբեք այլևս չեմ արդրադառնալու այս հարցին:

Նախ՝ ես աշխատանքից ազատվելու դիմում չեմ ներկայացրել և բացահայտ ընդդիմացել եմ գևորգ կոստանյանին (այս մասին կարող է վկայել ՀՀ դատախազության անձնակազմի նախկին բաժնի պետը): Իսկ դա նշանակում է, որ ես առավել քան վստահ եմ եղել, որ իմ գործունեությամբ ոչ մի անիրավաչափ գործողություն չեմ արել: գևորգ կոստանյանը բոլոր հնարավորություններն ուներ դա ուսումնասիրելու և չկասկածեք, որ դա արել է: Եվ եթե պարզած լիներ՝ դուք այդ մասին տեղեկացված կլինեիք ավելի շուտ՝ քրեական գործի տեսքով...

Երկրոդ, եթե ես դիմեի Հատուկ քննչական ծառայություն՝ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով՝ նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվեր արդյոք...Ոչ, չէր հարուցվի, քանի որ այդ ծառայության կողմից հարուցված և քննվող քրեական գործերը գտնվում են բացառապես գլխավոր դատախազի հսկողության տիրույթում: Եվ դուք կարծում եք, թե գևորգ կոստանյանը կկտրեր այն ճյուղը, որի վրա ՛՛թառած է՛՛:

Երրորդ՝ գևորգ կոստանյանի վերաբերյալ ընդունած ցանկացած ոչ իրավաչափ որոշում բողոքարվելու է դատական կարգով, ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ գիտեք ինչու, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այդ բարձր դատական ատյանում ևս համոզվեն, որ 2004-2018թթ. իրենց մոտ գործուղված ՀՀ ներկայացուցիչը կիլոմետրերով հեռու է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառից...

Եվ չորրորդ՝ եթե վերականգնվեմ, այո՛, աշխատելու եմ և առաջին քրեական գործը իմ կողմից հարուցվելու է հենց գևորգ կոստանյանի նկատմամբ...

Խնդրում եմ ոչ մի պարագայում՝ չկասկածեք...»։

Նույն շարքից