Հայաստան Քաղաքական 

Արմավիրի մարզպետն ու Էջմիածնի քաղաքապետը հանդիպել են

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն արդեն հանդիպել են Արմավիրի մարզպետարանում, նրանք այս պահին սպասում են Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող կողմին` «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, «Մերժի՛ր Կարենին » նախաձեռնության անդամներին:

«Էջմիածինը բոլոր հայերի սուրբ քաղաքն է, նաև թեմի առաջնորդն է այստեղ։ Մեծ պատրաստակամությամբ սպասում ենք նաև հրաժարական պահանջողներին, որ միասին գտնենք օպտիմալ լուծումը ստեղծված իրավիճակից»,- լրագրողների հետ զրույցում նշել է մարզպետ Գագիկ Միրիջանյանը:

Մարզպետն ասել է, որ դիտարկում են խնդրի լուծման 3 գլոբալ տարբերակ՝ կա՛մ բավարարվում են քաղաքապետի պահանջները, կա՛մ բավարարվում են ցուցարարների պահանջները, կա՛մ պետք է գտնել ճանապարհային քարտեզ և այդ ճանապարհով փորձել լուծում ստանալ:

Մանրամասն՝ Tert.am

 

Նույն շարքից