Գլխավոր Իրավական 

Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նիստը մեկնարկել է (ուղիղ միացում)

analitik.am

Երեկվանից  Ազգային անվտանգության ծառայության դիմաց  մեկնարկել էր ակցիան, որն  իրականացնում են  ԵԿՄ անդամները, ձերբակալված գեներալ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի մարտական ընկերները:

ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողները Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը շինծու են համարում:

ԱԱԾի դիմաց ընդհարում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, ինչից հետո բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթ սկսեցին: Ցուցարարներն ընթացան  Երևանի կենտրոնական փողոցներով, նրանց պահանջը մեկն է՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը:

Այնուհետև  բողոքի ակցիա իրականացնող ԵԿՄ անդամները շարժվեցին  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայր, որտեղ պետք է կայանա  Մ. Գրիգորյանի խափանման միջոցի հարցով կայանալիք նիստը:

Նշենք, որ  նիստը պետք է կայանար ժամը 13:00-ին, սակայն այն հետաձգվեց մինչև  15:00-ն:

Խափանման միջոցի որոշման նիստն արդեն մեկնարկել է: Բողոքի ակցիային մասնակցում է նաև Մանվել Գրիգորյանի կինը՝ ազատամարտիկ Նազիկ Ամիրյանը:

Վերջինս դիմեց նրանց, ովքեր այս գործընթացների նկատմամբ անտարբեր են կամ բացասական մեկնաբանություններ են կատարում իրենց պայքարի վերաբերյալ. «Միևնույնն է, որ հանկարծ սահմանին մի բան լինի, էլի այստեղ կանգնած մարդիկ են գնալու, երևի դուք չեք գնալու, անգլուխ տուն չի լինում: Մեր կամքը չեք կոտրի, այս տղաններն արյուն են տեսել»:

Հիշեցնենք, որ երեկ ևս ԵԿՄ-ականներն ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել, տեղի էր ունեցել բախում կարմիր բերետավորների և ազատամարտիկների միջև:

Նույն շարքից